ԱՄՆ-ի կողմից իրականացվող «սանկցիաների պատերազմը» ունի հստակ թիրախներ՝ Չինաստանն ու Իրանը, բայց առաջնայինը, միանշանակ, Չինաստանն է։ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը Պեկինի տնտեսական ու էներգետիկ հնարավորությունների սահմանափակումն է։
Հենց այդ պատճառով ԱՄՆ-ը փորձում է ցանկացած գնով վերահսկողություն հաստատել իրանական էներգետիկ պաշարների նկատմամբ․ Իրանի նավթն ու գազը Չինաստանի համար կենսական նշանակություն ունեն, և այդ կախվածությունն է, որ Վաշինգտոնը փորձում է վերածել ճնշման գործիքի։
Իրանի հիմնական առևտրային գործընկերը Չինաստանն է, երկրորդը՝ Թուրքիան։ ԱՄՆ-ի վերջին հայտարարությունը՝ Իրանի հետ առևտուր իրականացնողների նկատմամբ 25% տարիֆ կիրառելու մասին, իրականում հարված է ոչ միայն Թեհրանին, այլև, առաջին հերթին, Չինաստանին և տարածաշրջանային առևտրային շղթաներին։
Ըստ էության, նմանօրինակ սանկցիաներ կիրառելն առաջին հերթին միջոց է, ոչ թե նպատակ, իսկ տվյալ դեպքում նպատակը մեկն է՝ թուլացնել Չինաստանը որպես գլոբալ մրցակից։ Ասեմ ավելին՝ ԱՄՆ-ի անվտանգության ռազմավարության մեջ Չինաստանը ձևակերպված է որպես թիվ մեկ վտանգ, այնպես որ, հետևությունները թողնում եմ ձեզ:
Արմեն Հովասափյան